Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Airbnb-ը կդադարեցնի Վաշինգտոնում ամրագրումները Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ
14.01.21 01:42
Airbnb-ը կդադարեցնի Վաշինգտոնում ամրագրումները Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ

Airbnb-ը հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ կդադարեցնի ամրագրումները Վաշինգտոնում:

«Airbnb-ը մեկ շաբաթով չեղյալ կհայտարարի Վաշինգտոնում ամրագրումները»,- ասված է ընկերության հայտարարության մեջ: «Բացի այդ, մենք այս ընթացքում դադարեցրել ենք նոր ամրագրումները Վաշինգտոնում»:

Անցյալ շաբաթ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հարձակվել էին Կապիտոլիումի վրա, երբ օրենսդիրները հավաքվել էին Բայդենի հաղթանակի քվեարկությունը հաստատելու: Նրանցից ոմանք ապրում էին Airbnb-ի միջոցով վարձակալած բնակարաններում:

Բախվելով Թրամփի կողմնակիցների բողոքի նոր ցույցերի հնարավորությանը՝ քաղաքի բնակիչները Airbnbs-ին հորդորել են Բայդենի երդմնակալության ժամանակ վարձակալությամբ բնակարաններ չտրամադրել:

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը նույնպես այցելուներին խնդրել է տանը մնալ: «Մենք ամերիկացիներին խնդրում ենք չգալ Վաշինգտոն հունվարի 20-ին 59-րդ նախագահի երդմնակալության արարողությանը, այլ վիրտուալ մասնակցել դրան»,- ասել է նա:

Airbnb-ը տեղեկացրել է, որ նաեւ հետաքննում է, թե արդյոք իրենց ծառայություններից օգտվել են Կապիտոլիում ներխուժած եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակված մարդիկ։ «Այս աշխատանքի միջոցով մենք բացահայտել ենք շատ մարդկանց, ովքեր կա՛մ կապված են ատելության հայտնի խմբերի հետ, կա՛մ այլ կերպ են ներգրավվել Կապիտոլիումի շենքում հանցավոր գործունեության մեջ, եւ նրանց արգելվել է օգտագործել Airbnb հարթակը»,- ասել է ընկերությունը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One