Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Քյարամյանը «Հայրենիք» զորախմբից 2 օր առաջ է լքել Շուշին. կուսակցությունից հակադարձում են
14.01.21 01:20
Քյարամյանը «Հայրենիք» զորախմբից 2 օր առաջ է լքել Շուշին. կուսակցությունից հակադարձում են

«Հայրենիք» կուսակցության անդամ Լեւոն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել՝ էս անգամ ավանսով

Անգամ սեփական մեղքի չափաբաժինը գիտակցելու անկարող փոքրիկին հերթական պաշտոնն (թուլափայ) են խոստացել։ Վերջինս էլ ժամանակից շուտ սկսել է վարձահատույց լինել իր տերերին։

Շուշին ծախելու օպերացիայի կուրատորն այսօր հայտարարեց, որ Շուշիում Վանեցյանն իր ջոկատով լքել է տեղակայման վայրը (պոստը)։

Խոսում է մի մարդ, ով գլուխը կախ, մեղայական տեքստն անգիր արած է մոտեցել մեր տղաներին և առաջարկել իր օգնությունը։

Երիտասարդին ուզում եմ հիշեցնել, որ բոլորս լավ մտապահել ենք, թե ինչպես էր արտահայտվում նիկոլի մասին՝ արդարանալով, որ ինքը միայն կատարել է շիզոֆրենիկի հրամանները, թե ինչպես էր նիկոլին գաղտնի զեկուցում Շուշիում հաջողությամբ իրականացված դավաճանության մասին, թե ինչպես է կամավորականներից մեկը, լսելով այս ամենը, մեքենայից դուրս շպրտել քյարամին՝ վերջինիս ուղղելով հայհոյանքների մի աստղաբույլ։

Երիտասարդը պետք է չմոռանա նաև, որ ինքը «Հայրենիք» ջոկատից վաղ (երկու օրվա տարբերությամբ) է լքել Շուշին։

Ոչինչ, բան չմնաց, հայ ժողովրդի հարցերին պատասխանելու պահն է մոտենում։

Հ.Գ. Մենակ ափսոսում եմ, որ մանկուրտի արժեհամակարգով այս ստահակին նորմալ ընդունելության ենք արժանացրել. սրա նմաններին Շուշի մուտք գործելն անգամ պետք է արգելվեր։

Հ.Գ.Գ. Թող որևէ մեկը չմտածի, թե պաշտպանում եմ Վանեցյանին որպես քաղաքական թիմի ղեկավարի,(Վանեցյանը պաշտպանության կարիք չունի) պարզապես անթույլատրելի եմ համարում իրականության խեղաթյուրումը դավաճանների ոհմակի կողմից»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One