Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Շաբաթ, 16 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
ԱՄՆ Կոնգրեսում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցի շուրջ մի քանի ժամ տևած քննարկումն ավարտվել է, և Ներկայացուցիչների պալատն այժմ քվեարկում է դեմոկրատների ներկայացրած բանաձևի շուրջ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նշվում է, որ քվեարկության դրված բանաձևը Թրամփին կդարձնի ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որը իմփիչմենթի է ենթարկվում երկրորդ անգամ Կապիտոլիումի վրա հարձակման գործում իր ունեցած դերի համար:
Ակնկալվում է, որ քվեարկությունը կտևի 60-ից 90 րոպե, իսկ բանաձևը կընդունվի երկկուսակացական արագ քվեարկությամբ: