Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար գեներացրել է երեք միֆ. Նարեկ Մալյանը ներկայացրեց այդ միֆերը (տեսանյութ)
13.01.21 22:09
Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար գեներացրել է երեք միֆ. Նարեկ Մալյանը ներկայացրեց այդ միֆերը (տեսանյութ)

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեք միֆի, որոնցով, իր կարծիքով, Փաշինյանը փորձում է պահել իր իշխանությունը: Նր խոսքով՝ այդ երեք ստերը գեներացվում և տարածվում է հենց իշխանությունների ու նրանց ֆեյքերի կողմից:

 

Մալյանի կարծիքով՝ առաջինը միֆն այն է, թե Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդի իշխանութոյւնը և եթե նա հեռացվի, ժողովրդի իշխանությունը կխլեն: «Դա սուտ է, քանի որ նա չի ներկայացնում ժողովրդին: Ժողովուրդը նրան բերելով՝ փորձել է իրականացնել իր իշխանությունը, սակայն կառավարման լիազորություններով չի օժտել նրան, կառավարման մասով ժողովուրդն ակնկալել է, որ հմուտ կառավարիչներ կգան: Այսինքն՝ ժողովուրդը ակնկալում էր նրա միջոցով պրոֆեսիոնալ կառավարում, ինչը տեղի չունեցավ: Այդ առումով այս միֆը կարելի է ջարդած համարել, քանի որ ժողովրդին ներկայացնելու առումով նա արդեն ունի լեգիտիմության խնդիր, եթե չասեմ՝ անդունդ, իր լեգիտիմությունը զրոյացված է, իսկ կառավարման մասով ֆիասկո է, քանի որ նշանակեց ուսապարկերին ամեն տեղ, և նրանք բոլորը հերթով ձախողեցին այդ ոլորտները»,- ասաց նա:

Երկրորդ միֆը, ըստ Մալյանի, այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, թուրքերը կհարձակվեն, պատերազմ կլինի. «Մենք ներքաշվել ենք պատերազմի մեջ հենց Փաշինյանի տհաս թիմի գործունեության պատճառով: Ինչքան նա մնաց, մենք ապրելու ենք ռազմական գործողությունների վերսկսման աղետի սպասման մեջ»:

 

Երրորդ սուտը, նրա խոսքով, այն է, որ եթե Փաշինյանը հեռանա, նոր իշխանությունը անպայման պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր փողոց են փակել Փաշինյանին իշխանության բերելու համար: «Ստում են ու նշում, թե Փաշինյանն այն մարդն է, ով պահում է «նախկին բոբոներին», որ չգան ու չհոշոտեն ժողովրդին: Խիստ կասկածում եմ, որ նախկիններից որևիցե մեկը ցանկություն ունի վերադառնալու»,- ասաց նա:

Մալյանը նշեց, որ 2018 թվականից այնքան ատելություն է սերմանվել հասարակության մեջ, որ ապագա իշխանությունը պարտադիր լինելու է համերաշխության իշխանություն: «Անկախ նրանից, թե ով կլինի այդ իշխանությունը, վենդետա չի լինելու: Ապագա իշխանությունը պարտադիր լինելու է հանրային համերաշխության իշխանություն՝ անկախ նրանից, թե ով կլինի, չի լինելու վենդետա, դա բացառվում է»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One