Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Շաբաթ, 16 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
ՀՀ Ոստիկանությունը մշակել եւ 2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խտրական իրավակարգավորումներ է ներառում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Սահմանադրական դատարանն իր` 2015 թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է, որ՝ «…խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ»:
Այսպիով՝ նույնականացման քարտ չունենալու հիմքով այդպիսի անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափի սահմանումը խտրական է, քանի որ նույնականացման քարտ ունեցող եւ չունեցող անձանց կարգավիճակների միջեւ չկա որեւէ տարբերություն, որը կարող է անհավասար մոտեցում ցուցաբերելու արդարացված դրդապատճառ եւ օբյեկտիվ հիմք հանդիսանալ անձնագիր ստանալիս այդ անձանց նկատմամբ պետական տուրքի բարձր դրույքաչափ հաշվարկելիս եւ գանձելիս։
♦2020 թվականի հունիսի 30-ին հանրային քննարկման դրված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանել շրջանառությունից՝ խտրական լինելու հիմքով։
♦«Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման (պետական տուրքի համակարգի) սկզբունքները՝ ի թիվս այլնի՝ ներառելով նաեւ խտրականության բացակայության եւ իրավահավասարության սկզբունքները։
Դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: