Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Այն, ինչ արեց Ռուսաստանը մեզ համար, հայերը՝ անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, երբեք չպետք է մոռանան. Միքայել Համբարձումյան
12.01.21 01:14
Այն, ինչ արեց Ռուսաստանը մեզ համար, հայերը՝ անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, երբեք չպետք է մոռանան. Միքայել Համբարձումյան

Այն ինչ արեց Ռուսաստանը մեզ համար, հայերը`անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, երբեք չպետք է մոռանան, սա ասում եմ անկեղծ` որպես սպա և որպես գործից տեղյակ մարդ: Այս մասին Թիվի 5-ի եթերում ասաց ԱԱԾ նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:

 

«Հարևան երկրները՝ հատկապես Ռուսաստանը, Հայաստանին սիրում և գնահատում են, և դա կապված չէ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ոչ նախագահներով, դա դարերի արդյունք է: Եթե Ռուսաստանի գործադրած ջանքերը, ցուցաբերած օգնությունը չլիներ, հավատացեք, որ շատ վատ հետևանքներ կլինեին հայերի համար»,- ասաց նա:

Իսկ Իրանը և Վրաստանը, ըստ նրա, դրսևորել են հավասարակշռված պահվածք՝ ճիշտ գնահատելով իրավիճակը: «Մարդիկ պետք է գիտակցեն, որ Հայաստանը մենակ չի եղել և մենակ չէ»,- ասաց նա:

 

Խոսելով պատերազմական գործողությունների մասին՝ նա հայտնեց, որ ինքը վարչապետին առաջարկել է, որ խնդիր ձևակերպվի և դրվի Վիտալի Բալասանյանի առաջ: Ինչ վերաբերում է «Ալֆա» ստորաբաժանմանը, նա նշեց, որ այն յուրահատուկ ստորաբաժանում է, դա մարտական միավոր է և հատուկ առաջադրանքներ պետք է իրականացնի:

«Ալֆա ծառայության աշխատակիցներին անձնապես ճանաչում եմ, հավատացնում եմ ձեզ, որ այդտեղ աշխատում են պրոֆեսիոնալ տղաներ, ովքեր լավ գիտեն իրենց գործը»,- ասաց նա և նշեց, որ կուրորեն առաջադրանք կատարելու կարող են գնալ անփորձ մարդիկ, դրա համար ուենցանք մեծ կորուստներ: Նա նշեց, որ երբ «Ալֆա» տղաների առաջ դրվել էր առաջադրանք, և ճշտումներ կատարելու նախաձեռնությունը եկել էր Արցախի հատուկ ծառայությունների տղաներից: «Չկատարելը պայմանավորված չէր նրանով, որ տղաները վախեցել, հետ են քաշվել, այլ որ խնդիրը իրենց համար հստակ չէր ձևակերպվել»,- ասաց նա:

Միքայել Համբարձումյանը նշեց, որ եթե կազմակերպչական խնդիրները չլինեին, մենք այս արդյունքը չէինք արձանագրի: «Պարոն Վանեցյանը, ի տարբերություն շատերի, երբ հավաքեց իր ջոկատը և մեկնում էր Արցախ, մեկնել է ուղիղ Շուշի, իրենք խնդիրը ձևակերպել էին՝ որտեղ ուղարկեք, այնտեղ էլ կգնանք»,- ասաց նա:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից էլ այդ նպատակը եղել է, փորձ է արվել մեծ խումբ հավաքել և մեկնել, իսկ Դաշնակցության վերաբերյալ նա ասաց, որ առաջին օրվանից շատ կազմակերպված մասնակցություն էին ունենում և հայապաշտպանության իմաստով Դաշնակցությունը ունի անգնահատելի դեր: «Այս կատարվածի մեջ տեսնում եմ բոլորիս մեղավոր լինելու մեջ: Պատերազմը պետք էր ավելի վաղ կասեցվեր, տար լուծումներ, բայց բոլորս ունենք մեր մեղավորության բաժինը»,- ասաց նա:

Նա ասաց, որ քրեաիրավական իմաստով մարդուն դավաճան համարելու համար պետք է ունենալ ծանրաշիռ ապացույցներ, փաստեր:

«Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, նրա շատ գաղափարներ կիսել եմ, սական վարչապետի վերջին դիրքորոշումը՝ պաշտոնին կառչած մնալը, խոսուն փաստ է, անընդունելի փաստ է»,- ասաց նա և նշեց, որ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը պետք է վաղուց կայացներ Նիկոլ Փաշինյանը, բայց նշեց, որ չի ընդունում, որ առանց հրաժարական տալու պետք է անցկացնի արտահերթ ընտրություններ:

Ըստ նրա՝ 2018 թվականին իշխանազավթում է տեղի ունեցել, իշխանությունները ճնշման արդյունքում հրաժարական էին տվել:

«Ես ասել էի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կա կառավարչական խնդիր, կային մարդիկ Նիկոլ Փաշինյանի մոտ կանգնած, որոնք մտածում էին, որ կարող են, իրավասություն ունեն զանգելու ԱԱԾ տնօրենին, նրա առաջ խնդիր ձևակերպեն և ակնկալեն, որ պետք է կատարի և ներկայացնի արդյունքները, նման մոտեցումը անընդունելի է ինձ համար և չեմ էլ կատարել»,- ասաց նա և նշեց, որ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հետ չի առնչվել երբևէ»,- նշել է Համբարձումյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One