Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 29 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Կոնսերվատորիայի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
21.12.20 14:34
Կոնսերվատորիայի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն

Կոնսերվատորիայի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանց տարածած հայտրարության մեջ ասվում է.

«Մենք, Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ներքոստորագրյալ դասախոսներս, ամբողջ Հայ ազգի հետ միասին խորը մտահոգված լինելով մեր երկրում ստեղծված իրավիճակով,

Քաջ գիտակցելով, որ Արցախի կորուստը եւ աղետաբեր պատերազմը հետեւանք են առնվազն ՀՀ կառավարության եւ վարչապետի անհեռատես եւ չմտածված քաղաքականության եւ կառավարման ունակություններից ակնհայտորեն զուրկ լինելու,

Գիտակցելով, որ 2018 թվականի մայիսից մինչ օրս վարչապետ Ն.Փաշինյանը եւ իր գլխավորած քաղաքական ուժը ամեն ինչ արել են երկրում անկայուն վիճակ ստեղծելու, հասարակությանը պառակտելու, դեմագոգիայի միջոցով հանրության լայն զանգվածներին մոլորեցնելու, պետությունը ներսից թուլացնելու համար

Եզրահանգելով, որ վարչապետ Ն.Փաշինյանը իր ղեկավարման ընթացքում չի կարողացել առաջարկել որեւէ իրական միտք կամ գաղափար Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, ինչպես նաեւ չի առաջարկել մշակույթի եւ արվեստի զարգացման որեւէ իրատեսական կամ խելամիտ զարգացման ծրագիր,

Համոզված լինելով, որ կապիտուլյացիայի խայտառակ եւ ազգակործան ակտը ստորագրելուց հետո, Ն.Փաշինյանը չունի որեւէ բարոյական իրավունք ներկայացնելու Հայոց պետությունը թե երկրի ներսում, թե առավել եւս ՝ աշխարհի այլ երկրների հետ հարաբերություններում՝

Հայտարարում ենք՝

Նիկոլ Փաշինյանի պարտավոր է անհապաղ հրաժարական տալ ՀՀ վարչապետի պաշտոնից:

1․Էդուարդ Թադեւոսյան, ջութակահար, ՀՀ ժողողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր

2․Գագիկ Սմբատյան, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր

3․Վարդ Մանուկյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր

4․Միխայիլ Կոկժաեւ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Բնագիտության եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, «Արարատ» փարիզյան ակադեմիայի պատվավոր անդամ-թղթակից, ԵՊԿ պրոֆեսոր

5․Շահինյան Շահեն, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր

6․Անահիտ Ներսիսյան, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր

7․Արամ Թալալյան, թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դեկան

8․Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր, ՀՀ ժողողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր

9․Աննա Մայիլյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր

10․Մարինե Դեինյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր

11․Հասմիկ Լեյլոյան, քանոնահար, ՀՀ ժողողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ոսկե մեդալակիր, ԵՊԿ պրոֆեսոր

12․Հասմիկ Հացագործյան, մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր

13․Քրիստինե Սահակյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ

14․Արմենուհի Սեյրանյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր

15․Էմմա Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ դոցենտ

16․Կարինե Օհանյան, դաշնակահարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր

17․Սերգեյ Սարաջյան, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր

18․Վաղարշակ Հարությունյան, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր

19․Մարգարիտ Սարգսյան, դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր

20․Իրինա Բադալյան, դաշնակահարուհի, ԵՊԿ կամերային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

21․Գայանե Հովհաննիսյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր

22․Ջուլիետա Խաչատրյան, դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ պրոֆեսոր

23․Հասմիկ Պետրոսյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր

24․Լիանա Գասպարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր

25․Սուսաննա Երիցյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր

26․Գոհար Թորոյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր

27․Հարություն Արզումանյան, դիրիժոր, ԵՊԿ պրոֆեսոր

28․Սվետլանա Դավթյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր

29․Արմինե Մոկացյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր

30․Աննա Պողոսյան, մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ոսկե մեդալակիր, ԵՊԿ դոցենտ

31․Գեորգի Սարաջյան, դաշնակահար, ԵՊԿ դոցենտ

32․Սյուզաննա Համբարձումյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

33․Ջուլիետա Նազարյան, օպերային երգչուհի, ԵՊԿ դոցենտ

34․Աննա Խաչատրյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

35․Հայկանուշ Խաչատրյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

36․Քրիստինե Իսկանդարյան, դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դոցենտ

37․Լուսինե Կչոզյան, երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դոցենտ

38․Լիանա Անդրիասյան, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, ԵՊԿ դոցենտ

39․Զառա Թոփչյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

40․Էռնեստ Մանգուլյան, դաշնակահար, ԵՊԿ դոցենտ

41․Զառա Ղազարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

42․Իրինա Գրիգորյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

43․Նարինե Արմենյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

44․Աննա Ղազարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

45․Կարեն Անանյան, դաշնակահար, ԵՊԿ դոցենտ

46․Բելլա Կոստանդյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

47․Նաիրա Խաչատրյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

48․Անաիդա Հովսեփյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

49․Ելենա Վարդազարյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դոցենտ

50․Արծվիկ Դեմուրչյան, օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դասախոս

51․Լուսինե Ազարյան, Վիեննայի կամերային օպերայի մեներգչուհի, Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիայի հիմնադիր, ԵՊԿ դասախոս

52․Գայանե Մաթեւոսյան, մեներգչուհի, ԵՊԿ դասախոս

53․Նունե Մելիք-Վրթանեսյան, դաշնակահարուհի, ԵՊԿ դասախոս

54․Լիլիթ Մարտիրոսյան, թեորետիկ, ԵՊԿ դասախոս

55․Էմմա Ասատրյան, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ դասախոս

56․Մարիաննա Հայրապետյան, դաշնակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր

57․Աննա Մանուկյան, ջութակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր

58․Սուսաննա Մուրադյան, թավջութակահար, ԵՊԿ կոնցերտմայստեր

59․Սիրանուշ Հարությունյան, դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆ. Ասիստենտ

60․Քրիստինե Չտչյան, ջութակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր

61․Մարիա Ստեփանյան, դաշնակահարուհի, ԵՊԿ կոնցերտմայստեր

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One