Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել
28.11.20 17:25
Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտնում են, որ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է իրենց դիմումները: Դատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների վերաբերյալ: Դրա համար նաև ժամկետ է սահմանվել:

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

 
 

Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը։

 

Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝ Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ», - ասվում է հաղոդագրության մեջ:
 

 
facebook sharing button 
twitter sharing button 
pinterest sharing button 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One