Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 28 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Անհետ կորած զինվորների ծնողները հանդիպել են Արցախի նախագահին. ասում են, թե անտառում թաքնված տղաներին ադրբեջանցիները սպանում են. Իրավապաշտպան
28.11.20 16:54
Անհետ կորած զինվորների ծնողները հանդիպել են Արցախի նախագահին. ասում են, թե անտառում թաքնված տղաներին ադրբեջանցիները սպանում են. Իրավապաշտպան
Լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Անհայտ կորած զինվորների ծնողները կարճ ժամանակով փակել էին Ստեփանակերտի գլխավոր՝ Ազատամարտիկների պողոտան։ Քիչ առաջ ծնողները մտան նախագահական՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու։ Հայրերն ասում են, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ անհայտ կորածներին փնտրելու։
 
Ասում են, թե անտառներում թաքնված տղաներ կան, բայց երբ ադրբեջանցիներին հայտնում են, թե որ հատվածներում են ցանկանում փնտրել, նախ նրանք են մտնում, սպանում են մեր տղաներին»։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One