Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 28 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել աշխարհում բնակչության 60-70 տոկոսին պատվաստելու դեպքում. ԱՀԿ
27.11.20 23:58
Կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել աշխարհում բնակչության 60-70 տոկոսին պատվաստելու դեպքում. ԱՀԿ

Աշխարհում բնակչության շուրջ 60-70 տոկոսը պետք է ունենա իմունիտետ կամ լինի պատվաստված կորոնավիրուսի տարածումը հաղթահարելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ իմունիզացիայի դեպարտամենտի ղեկավար Քեյթ Օ’Բրայենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սակայն տվյալ իրավիճակում մեզ անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստանյութերի ունակությունը ոչ միայն ապահովել կանխարգելիչ պաշտպանություն, այլ նաեւ կանխարգելել վիրուսի փոխանցումը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ դրա վերաբերյալ անցկացվել են տարատեսակ հետազոտություններ եւ մոդելավորումներ, սակայն տվյալ իրավիճակի շուրջ առավել մանրամասն կանխատեսումներ անելը դժվար է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One