Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Հինգշաբթի, 21 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն, ով երկրի Ժուռնալիստների միության անդամ է և երկար տարիներ դիվանագիտական–ներկայացուցչական գործունեություն ծավալել Թուրքիայում, գրում է, որ նոյեմբերի 10-ին կնքված հայտարարության Ադրբեջանին պետք է հանձնվի նաև «Ղազախի շրջանի 7 գյուղ» (Տավուշի սահմանային գյուղեր)։
Նա նշում է, որ հանձնվելու են Տավուշի Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար և Խեյրիմլի գյուղերը։
«Մենք հայերին ուլտիմատում չենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն իրենց հողերը։ Սակայն 4 օր առաջ (նյութը հրապարակվել է նոյեմբերի 26-ին՝ խմբ.) այդ գյուղեր են ժամանել հայկական շրջանի ներկայացուցիչները և ասել են, որ «ասեղի վրա նստած» բնակչությանը տրված է 10 օր ժամանակ էվակուացիայի համար։ Իհարկե, այս պահանջը հայերի կողմից դժգոհությամբ և բարկությամբ է դիմավորվել։», – գրում է Նեբիօղլուն։
Նեբիօղլուն հայտնում է, որ ակնկալում էր այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում, սակայն այդպես էլ չի ստացել։
«Հանձնվելիք 3 գյուղերը հանդիսանում են Հայաստանում Ադրբեջանի անկլավը. դրանք են՝ Սոֆուլու, Բարխուդարլը և Յուխարի Ասքիպարա (Վերին Ոսկեպար)», – նշում է նա։