Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի արգելելու հավաքները. դատարանի որոշումը հրապարակել է Արծվիկ Մինասյանը
27.11.20 17:57
Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի արգելելու հավաքները. դատարանի որոշումը հրապարակել է Արծվիկ Մինասյանը
 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։

Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։
Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին»։
 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One