Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Հինգշաբթի, 28 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
«Մեր համազգային շահերը դավաճանած իշխանությունն այդ ճանապարհին կանգ չի առնում ոչնչի առջեւ: Իհարկե, հայ ժողովրդին այսպես նվաստացրած ու մեր պետականությունը կոլապսի հասցրած՝ դիվանագիտական, քաղաքական ու ռազմական ճակատներում խայտառակորեն ձախողված վարչապետից բարոյական քայլ սպասելն անհեռանկար է: Հրաժարականի փոխարեն Նիկոլը քաղաքական ռեպրեսիվ գործիքակազմի է դիմում: Ոչ միայն դաշնակցության, այլ նաեւ քաղաքական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ էլ են ենթարկվել հետապնդումների: Բայց սրանք դատապարտված քայլեր են… մեզ ընկրկել չի լինի, մեր օրակարգում պետականության փրկության հրամայականն է»:
Նրա խոսքով՝ ընդդիմախոսներին, այդ թվում, ՀՅԴ ներկայացուցիչներին լռեցնելու իշխանության քայլերը զավեշտական ու մերկ են։
«Հիմնականում ապօրինի հանրահավաքների կազմակերպման մեղադրանքով են փորձում լռեցնել: ՀՅԴ ԳՄ անդամներից մի քանիսին նախ այս մեղադրանքով բերման ենթարկեցին, հետո երեւակայություններն ու պատվիրատուների հոգեխանգարմունքն այն աստիճանի հասավ, որ փորձեցին մահափորձ կատարելու մեջ մեղադրել: Բայց այդ ամենն այնքան բացահայտ կարմիր թելերով էր կարած, խեղկատակություն, որ ժամերի ընթացքում ավազե աշտարակի պես փուլ եկավ: Եվ ինչ լավ է, որ, այնուամենայնիվ, հակառակ հիմնական խելագարի պատվերի, դատական համակարգը մնում է իր պրոֆեսիոնալ տիրույթում եւ դատարանի վճիռով ազատ արձակվեցին մեր ընկերներն ու այլ ընդդիմադիր գործիչները։
Հիմա իրենց վախերն ու անհանգստությունները իշխանությունները փորձում են ռազմական դրությամբ քողարկել, բայց սա երկար չի տեւի: Այս խեղկատակությունը մի օր սպառվելու է: Այսօր արդեն իշխանությունը Հայաստանում կաթվածահար է, գործելու՝ անունակ: Նրանց գոյության յուրաքանչյուր օրն աղետ է: Այս ամենը՝ ներառյալ պարտությունն ու կապիտուլյացիան անպայման պիտի արժանանան իրավական գնահատականի: Կատարվածի անունը դավաճանություն է, սահմանադրական կարգի խափանում, ինքնիրավչություն»,– ասաց նա:
ՀՅԴ գործիչները, Լիլիթ Գալստյանի խոսքով, ամբողջ ժամանակ «ֆեյքային հարձակումների» թիրախում են եղել։
«Ֆեյքերի ֆաբրիկան այս իշխանության ծնունդն է, երկրում ատելության եւ թշմանանքի մթնոլորտի, երկիրն ապաբարոյականացման տանելու հիմնական գեներատորը: Դաշնակցությունն իբրեւ ազգային գաղափարական ուժ՝ այս ստահակ, անհայրենիք պիղծերի թիրախում էր: Շատ հասկանալի էր՝ թիրախավորված էր այն ամենն ինչն ազգային էր, ինչն ունակ էր ազգային դիմագիծ ու ազգային իղձեր փայփայող տեսակ համախմբել: Սրանք հետեւողականորեն փսորում էին երկրի ներքին դիմադրողականությունը, ազգային քաղաքական ուժի նկատմամբ պետք էր թշնամանքի եւ անհանդուրժողականությանմթնոլորտ սերմանել:
Բայց, ինչպես տեսնում եք՝ այս չարիքն արդեն մերկացվել է… սրանց կյանքը կարճ է, ափսոս շատ թանկ հատուցեցինք. այս սրիկաները հայրենազրկեցին մեզ»:
Հարցին, թե ինչի է այս քայլերով ձգտում հասնել իշխանությունը, Լիլիթ Գալստայնը պատասխանեց. «Պետությունը պարտվել է, իշխանություն չկա, կոլապս է, պիտի փրկել մնացորդացը»: