Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Նիկոլ Փաշինյանը թող գա մեզ պատասխանի. Անհետ կորած զինվորների ծնողները կառավարությունում են
27.11.20 17:36
Նիկոլ Փաշինյանը թող գա մեզ պատասխանի. Անհետ կորած զինվորների ծնողները կառավարությունում են

Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքում են, խնդրում են, որ որևէ մեկը պատասխանի իրենց հարցերին:

Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր եղել են Պաշտպանության նախարարությունում, որևէ պատասխան իրենց չեն տվել, ասել են, որ գնան կառավարության շենք. «Եկել ենք ու գրանցվել: Արդեն 2 ժամ է՝ որևէ մեկը չի մոտենում մեզ, մարդու տեղ չեն դնում: Մենք խեղկատա՞կ ենք: ՊՆ-ից ուղարկում են կառավարության շենք, իսկ այստեղ ասում են, որ ՊՆ-ից մարդ է գալու: Պարոն Նիկոլ Փաշինյան, մեզ ՊՆ-ից ասել են, որ դուք եք մեզ պատասխանելու, ակնկալում ենք ձեզ հետ հանդիպում»:

Ծնողն ասաց, որ իրենց ասել են, թե վարչապետի օգնականն է հանդիպելու իրենց հետ, սակայն հիմա էլ ասում են, որ ՊՆ-ից մարդ է գալու. «Մի՞թե որևէ մեկը պատասխան չունի տալու զինվորների ծնողներին»:

Ծնողները պահանջում են, որ մնչև նոյեմբերի 30-ն իրենց երեխաներին վերադարձնեն Հայաստան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One