Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
27.11.20 17:28
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է կիբերտարածքում հանցագործությունների դեմ պայքարի, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության խնդիրները, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Նաև զրույց է տեղի ունեցել ռուս խաղաղապահների գործունեության և Ղարաբաղում մարդասիրական առաքելության աշխատանքի մասին», - ասել է Պեսկովը:
 
«Այս համատեքստում նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային կապերի մասին», - ավելացրել է նա:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One