Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 8 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչելու որոշում է կայացրել
27.11.20 16:49
Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչելու որոշում է կայացրել

Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Բանաձևում մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։

Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One