Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 28 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ավետիք Իշխանյանին բերման են ենթարկել
25.11.20 14:56
Ավետիք Իշխանյանին բերման են ենթարկել

Հենց նոր ինձ զանգահարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Որպես փաստաբան գնում եմ կենտրոնականի բաժին։ Էս ի՞նչ բան էր», - նշել է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հայտարարեց վարչապետի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլի մասին, Իշխանյանն ասաց, որ Փաշինյանը հաճույք կստանա, եթե Գեղամ Մանուկյանը հասնի մահվան դուռը:

 

Երեկ էլ ֆեյսբուքյան իր էջում իրավապաշտպանը գրել էր.

«Եվ այս ողջ 2,5 տարիների ընթացքում մեր հանրությունը ճաշակել է կեղծիքն ու սուտը, բայց, ցավոք, ծափահարել դրանց։ Եվ ի՞նչ, կարծում եք՝ սա գաղափարախոսություն չի՞, «իզմ» չի՞։ Այո, սա գաղափարախոսություն է, հստակ «իզմով», և այդ «իզմ»-ը կոչվում է՝ ՖԵՅՔԻԶՄ։ Ահա, «Իմ քայլի», ավելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախոսությունը»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One