Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 28 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Նիժնի Նովգորոդում կտեղադրվի Արամ Խաչատրյանի կիսանդրին
23.11.20 12:42
Նիժնի Նովգորոդում կտեղադրվի Արամ Խաչատրյանի կիսանդրին

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում 2021 թվականին տեղադրվելու է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի կիսանդրին, գրում է rossaprimavera.ru կայքը: 

Հայտնի քանդակագործ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանը կանգնեցվելու է անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ. նախաձեռնության հեղինակներ են Նիժնի Նովգորոդնի բնակիչները և հենց ինքը՝ քանդակագործը, որը նշել է, որ ավելի ուշ քանդակի պատրաստման և այն մինչև հունիսի 6-ը՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, կանգնեցնելու խնդրանքով նամակ է ստացել քաղաքապետից: 

Սողոյանը պատմել է, որ Երևանի, Մոսկվայի և Թբիլիսի երաժիշտները, որոնցից շատերի հետ կապված է եղել կոմպոզիտորի կյանքը, ավանդաբար նշում են հունիսի վեցը:


Նա նաև հստակեցրել է, որ այդ ժամանակահատվածում «մեկնարկելու են Նիժնի Նովգորոդ քաղաքի 800-ամյակին նվիրված տոնակատարությունները և փաստացիորեն կիսանդրու բացման հետ մեկտեղ կսկսվեն նաև տարեդարձի տոնակատարությունները: 

Նշվում է, որ այս պահին կիսնադրին ստեղծման փուլում է գտնվում. այն նախատեսվում է կանգնեցնել կոմպոզիտորի անվան մշակույթի դպրոցի տարածքում: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One