Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Կիրակի, 17 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Twitter-ում հայտարարել են, որ սոցցանցում ԱՄՆ նախագահի պաշտոնական օգտահաշիվը կփոխանցվի Ջո Բայդենին նրա երդմնակալության արարողությունից հետո, նույնիսկ եթե գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ճանաչում իր պարտությունը: Այս մասին հայտարարել է սոցցանցի ներկայացուցիչ Նիկ Պասիլիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ նման կերպ կվարվեն նաեւ ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնական օգտահաշիվներ:
ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին:
Թրամփն իր հայտարարությունների մեծ մասը հրապարակում է իր անձնական էջում, այլ ոչ թե ԱՄՆ նախագահի պաշտոնական էջում:
Համաձայն ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների գնահատականի՝ Բայդենը ստացել է ընտրողների կոլեգիայի 270 անդամի ձայները, որոնք անհրաժեշտ են Թրամփի նկատմամբ հաղթանակի համար: