Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Կիրակի, 24 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առաջիններից մեկն է քվեարկել ընտրությունների երկրորդ փուլում:
Նա իր կնոջ հետ քվեարկել է Մտացմինդայի շրջանի թիվ 5 ընտրատեղամասում, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:
«Երկրորդ փուլում, անկասկած, ես ընտրել եմ, որպեսզի ընտրական գործընթացն ավարտվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի բոլոր քաղաքական գործիչները, ում վրացի ընտրողը վստահություն կհայտնի, զգա այդ պատասխանատվությունը: Մենք պետք է սովորենք պայմանավորվել միմյանց հետ: Պետք է սովորենք պատասխանատվություն ստանձնել եւ պետք է սովորենք աշխատել միասին»,-հայտարարել է Գախարիան:
Այսօր Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Այս անգամ ընտրողները կընտրեն 2 թեկնածուների միջեւ, որոնք լավ արդյունքներ են ցուցաբերել առաջին փուլում: Չնայած նրան, որ ընդդիմադիր կուսակցությունները պաշտոնապես հանել են իրենց թեկնածությունը, նրանց անունները մնում են ընտրաթերթիկներում:
Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 140 210 մարդ, որոնք կարող են ընտրել 1 923 ընտրատեղամասերում: