Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 21 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ռիտա Սարգսյանը մեծ սեր էր վայելում Արցախում. Նրա աջակցությամբ կյանքի են կոչվել ռազմավարական ծրագրեր Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում. ԱՀ նախագահ
21.11.20 10:39
Ռիտա Սարգսյանը մեծ սեր էր վայելում Արցախում. Նրա աջակցությամբ կյանքի են կոչվել ռազմավարական ծրագրեր Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում. ԱՀ նախագահ

Խորը ցավով ընդունեցի ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը, ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցավակցական ուղերձում:

«Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։

«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ծրագրի շրջանակում լույս աշխարհ են եկել հարյուրավոր երեխաներ՝ սպասված լույս սփռելով իրենց ընտանիքներում։

 

Նա մեծ խանդավառությամբ էր իրականացնում մշակութային բազմաբնույթ ծրագրեր՝ իր անգնահատելի նպաստը բերելով Արցախում մշակույթի զարգացման գործին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ռիտա Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։ Նրա լուսավոր անունը կմնա մեր սրտերում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One