Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց վարած խայտառակ պարտությունից․ Գագիկ Ծառուկյան
21.11.20 00:50
Պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց վարած խայտառակ պարտությունից․ Գագիկ Ծառուկյան

Շատ պարզ պատճառով չեմ կարողանում մասնակցել ընդդիմության հավաքներին. Հանրահավաքների մեկնարկից կես ժամ առաջ ծանուցագիր են բերում առձեռն, բերողներն էլ գնդապետ կամ փոխգնդապետեր են, հանձնում են ինձ, որ ներկայանամ հարցաքննության: Այդ մասին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Արդեն գիտեմ, եթե հանրահավաք պետք է լինի, ինձ հրավիրելու են, հեսա գնալու եմ: Իրենց հիմնական մտավախությունն է, որ հանկարծ Ծառուկյանը ժողովրդի հետ չհանդիպի: Բայց ես ուզում եմ ասել, որ պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց վարած խայտառակ պարտությունից, պետք է վախենեն ամբողջ աշխարհի հայությունից, որոնք հպարտ քայլում էին եւ ուզում էին մասնակից լինել պատերազմին ու պատերազմում տարած հաղթանակին, թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից»,- ասաց Ծառուկյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One