Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Հունաստանի վարչապետ. Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում հանգստությունը խախտող
20.11.20 00:40
Հունաստանի վարչապետ. Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում հանգստությունը խախտող

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Sky News Arabia-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան գործում է որպես տարածաշրջանում հանգստությունը խախտող:

«Տեսեք՝ ինչ է կատարվում Կիպրոսում, Լիբիայում, Կովկասում: Կարծես, չկան ընդհանուր ըմբռնումներ Թուրքիայի հետ կարեւոր ռազմավարական առաջնարհերթությունների հարցով: Եվ դա պարզապես դիտարկում չէ Հունաստանի կողմից: Տարածաշրջանի շատ երկրներ նույն կարծիքն ունեն որպես հանգստության խախտող Թուրքիայի դերի մասին»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում Եվրամիության դիրքորոշումը Արեւելյան Միջերկրական ծովում Անկարայի գործունեության նկատմամբ, Միցոտակիսն ասել է, որ եվրոպացի առաջնորդները հասկացնել են տվել, որ կա երկու տարբերակ. «Կա համագործակցության տարբերակ, եւ եւս մեկ տարբերակ, որը կհանգեցնի Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների սրման եւ անխուսափելի հետեւանքների Անկարայի համար»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One