Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Ուրբաթ, 22 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ-Ջավադ Զարիֆը պատրաստվում է նոյեմբերի 25-ին մեկնել Մոսկվա՝ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու ռուս-իրանական փոխադարձ հետաքրքրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է en.irna.ir կայքը:
Նշվում է, որ դիվանագետները քննարկումներ են ունենալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի(ԳՀՀԾ), Սիրիայի, Աֆղանստանի և Պարսից ծոցում վերջին զարգացումների մասին:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այցի օրակարգում են նաև էներգիայի, տրանսպորտի, մշակութային հարաբերությունների ընդլայնման, տնտեսական խնդիրների շուրջ քննարկումները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: