Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Պեկինում հուսով են, որ ԱՄՆ-ն կփոխի Չինաստանի զարգացման հանդեպ իր վերաբերմունքը
19.11.20 13:47
Պեկինում հուսով են, որ ԱՄՆ-ն կփոխի Չինաստանի զարգացման հանդեպ իր վերաբերմունքը

Պեկինում հուսով են, որ ԱՄՆ-ն կփոխի Չինաստանի ակտիվ զարգացման հանդեպ իր վերաբերմունքը, քանի որ Դոնալդ Թրամփի օրոք 2 երկրների հարաբերությունների բարդացման պատճառը Վաշինգտոնի կողմից Պեկինի զարգացման իրավունքը ճանաչելու ցանկություն չունենալն է, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Asharq Al-Awsat պարբերականի հետ զրույցում։

«Լրջագույն դժվարությունների հիմնական պատճառը, որոնց  (Թրամփի նախագահության օրոք) բախվել են չին-ամերիկյան հարաբերությունները, այն է, որ ԱՄՆ մի քանի քաղաքական գործիչներ 2 երկրների հարաբերությունները դիտարկում են՝ ելնելով «զրոյական գումարով խաղի» մտածելակերպից եւ «սառը պատերազմի» տարիների  գաղափարից, նրանք չեն ցանկանում ընդունել եւ հարգել Չինաստանի զարգանալու իրավունքը, ինչպես նաեւ չեն ցանկանում տեսնել ակտիվ զարգացող տնտեսությամբ երկրի հաջողությունը»,- հայտարարել է Ին։

Նրա խոսքով՝ նման միակողմանի եւ ագրեսիվ մտածողությունը խախտում է միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը եւ ազնիվ շուկայական մրցակցության կանոնները։

«Հուսով ենք, որ ԱՄՆ-ն կվերադառնա կառուցողականության, կլինի օբյեկտիվ եւ արդարացիորեն կվերաբերվի Չինաստանի եւ ակտիվորեն զարգացող տնտեսությամբ մյուս երկրներին, կընթանա Չինաստանին ընդառաջ, ինչպես նաեւ կնպաստի չին-ամերիկյան հարաբերությունների արագ վերադարձին առողջ եւ կայուն զարգացման ճանապարհ»,- հավելել է նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One