Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Լիբանանում անկախության օրվա տոնակատարությունը կարանտինի պատճառով չեղարկել են
19.11.20 13:35
Լիբանանում անկախության օրվա տոնակատարությունը կարանտինի պատճառով չեղարկել են

Նոյեմբերի 22-ին նշվող Լիբանանի անկախության 77-րդ տարեդարձի տոնակատարությանը նվիրված ռազմական շքերթը եւ բոլոր պաշտոնական միջոցառումները չեղարկել են երկրում գործող կարանտինի ռեժիմի պատճառով։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությհունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Համատարած լոքդաունի պայմաններում, որը մտցվել է նոյեմբերի 14-30-ը, որոշում է ընդունվել բոլոր տոնական միջոցառումների չեղարկման մասին,- նշված է հայտարարության մեջ։ - Նախագահ Միշել Աունի հանձնարարությամբ դրանց փոխարեն ծաղիկներ կդրվեն պետական ականավոր գործիչների հուշարձաններին եւ շիրիմներին»։

Նոյեմբերի 14-ից Լիբանանում փակվել են առեւտրի համալիրները, սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները, կենցաղային սպասարկման ձեռնարկությունները, մարզադահլիճները, թանգարանները եւ կինոթատրոնները։ Իշխանությունները վերականգնել են պարետային ժամը՝ 17:00-ից մինչեւ 05:00։

Այս սահմանափակող միջոցները հարուցել են առեւտրաարդյունաբերական ասոցիացիաների բողոքը, որոնք զգուշացրել են երկարատեւ լոքդաունի վտանգավոր սոցիալական հետեւանքների մասին։ Մի շարք շրջաններում տեղի են ունեցել բնակչության կողմից կարանտինի ցուցադրական խախտումներ։ Արդյունքում իրավապահ մարմինները շաբաթվա սկզբից տուգանել են ավելի քան 10 հազար մարդու։

Երկրի ՆԳ նախարարի պաշտոնակատար Մուհամմեդ Ֆահմին հայտարարել է, որ քաղաքացիների 85 տոկոսը դրական է արձագանքել համավարակի դեմ պայքարում իշխանությունների ընդունած միջոցառումներին եւ դրանք պահպանում է։ Լիբանանի ՆԳ նախարարի պաշտոնակատարը հերքել է կարանտինը մինչեւ դեկտեմբերի կես երկարաձգելու եւ Բեյրութի միջազգային օդանավակայանը փակելու կառավարության մտադրության մասին լուրերը։

Լիբանանում երեկ վարակվել էր 2 084 մարդ, եւս 13 մարդ մահացել էր կորոնավիրուսի հետեւանքով։ Ըստ վիճակագրության՝ փետրվարի 21-ից COVID-19 է հայտնաբերվել ընդհանուր 110 037 լիբանանցիների մոտ, ապաքինվել է 62 528 մարդ, իսկ մահվան դեպքերի թիվը կազմել է 852։ Ներկայումս վերակենդանացման բաժանմունքներում են 327 պացիենտներ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One