Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Ուրբաթ, 22 Հունվար | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ վնաս է հասցրել ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում: Իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբաման:
«Կասկածներ չկան, որ Թրամփը լուրջ վնաս է հասցրել Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը: «Եթե անտեսել գիտությունը, անտեսել տվյալները, համավարակը կբարդանա»: «Եթե որոշակի հանդուրժողականություն խրախուսել կամ ցուցաբերել ռասիստական վարքի նկատմամբ, ապա նրանք, ովքեր կանգնած են այդ ազդակների հետեւում, ավելի մոտիվացված կլինեն դրանք արտահայտելու հարցում,- հավելել է Օբաման:- Եթե բռնապետերին գրկաբաց են ընդունեն, ապա հակվածությունը ժողովրդավարությանը կթուլանա»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին չորս տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ ես հիասթափություն եմ զգացել` մասամբ այն պատճառով, որ իմ առաջին ժամկետը սկսվեց 2008-ին (Օբաման ստանձնել է իր պաշտոնը 2009-ի հունվարից), երբ Միացյալ Նահանգները սկսեցին տառապել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:- Ապա պատերազմն էր Իրաքում, որը պառակտեց ամերիկյան հասարակությունը»:
«Ութ տարի մենք շատ քրտնաջան աշխատել ենք` ԱՄՆ-ի դիրքերն աշխարում վերադարձնելու եւ տնտեսությունը վերականգնելու համար,- հավելել է Օբաման:- Երբ ավարտվեց իմ երկրորդ ժամկետը, երկիրը ուժեղ վիճակում էր»: