Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին
17.11.20 16:18
Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ռազմական բժիշկներին: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար:

«Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը:

 

Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների հիշատակի առաջ, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն: Ամո'ւր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում:

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One