Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Նախագահը ստորագրել է Զոհրաբ Մնացականյանին ԱԳ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը
16.11.20 23:45
Նախագահը ստորագրել է Զոհրաբ Մնացականյանին ԱԳ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Զոհրաբ Մնացականյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- ասված է հրամանագրում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One