Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Ջիգարխանյանը հազվագյուտ տաղանդավոր դերասան էր և եզակի անձնավորություն»․ ՌԴ թատերական գործիչների միության նախագահ
14.11.20 17:00
«Ջիգարխանյանը հազվագյուտ տաղանդավոր դերասան էր և եզակի անձնավորություն»․ ՌԴ թատերական գործիչների միության նախագահ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը «մարդ-նվագախումբ» և «մարդ-տոն» էր, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է ՌԴ թատերական գործիչների միության նախագահ, դերասան և ռեժիսոր Ալեքսանդր Կալյագինը:

Կալյագինի խոսքով՝ Ջիգարխանյանը իսկական արվեստի մարդ էր, որի հետ կարելի էր ժամերով խոսել և հիանալ նրա իմաստությամբ։

«Նա մարդ-նվագախումբ էր, մարդ-տոն։ Հաճելի էր նրա հետ խաղալ բեմում և կինոյում։ Նա հազվագյուտ տաղանդավոր դերասան էր և եզակի անձնավորություն»,- պատմել է Կալյագինը։

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 

 

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

 

Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One