Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 17 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ելիսեյան պալատում վաղը տեղի կունենա համակարգող ժողով՝ ԼՂ հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին ճշգրիտ արձագանք տալու համար
12.11.20 00:26
Ելիսեյան պալատում վաղը տեղի կունենա համակարգող ժողով՝ ԼՂ հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին ճշգրիտ արձագանք տալու համար

Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրություն է տարածել․
     «Փարիզ, 10 նոյեմբերի 2020թ․
     Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև
     Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը երեկ երեկոյան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Այս համաձայնագիրը հաջորդում է շաբաթներ տևած մարտերին, որոնց ընթացքում Ֆրանսիան մշտապես հանձնառու է եղել բռնություններին լիովին վերջ դնելու և բանակցային ճանապարհով լուծում գտնելու հարցում:

Ֆրանսիան այժմ անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը և ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար: Հանրապետության նախագահը շատ շուտով կապ կհաստատի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Ֆրանսիան խստորեն պահանջում է Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջև և Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը:

Այս պահին առաջնահերթությունը պետք է մնա մարտական գործողությունների տևական ավարտը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ֆրանսիան, այս առումով, մի քանի շաբաթ է ակտիվորեն մոբիլիզացվել է:

Հանրապետության նախագահի խնդրանքով անցյալ շաբաթ օրը Երևան ժամանեց բժշկական առաքելություն: Այն ներառում է վիրաբույժների թիմ և բժշկական սարքավորումներ: Հինգշաբթի օրը Ելիսեյան պալատում տեղի կունենա համակարգող ժողով պետական և մասնավոր օպերատորների միջև, որպեսզի հնարավորինս ճշգրիտ արձագանք տրվի հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One