Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Սերժ Թանկյանն իր բոլոր մեդիահարթակները նվիրել է Հայաստանի ապագայի համար պայքարին․․․ Չպետք է վախենալ ճշմարտությունն ասելուց»․ Սարիկ Անդրեասյանը՝ բազմամիլիոնանոց լսարան ունեցող հայ հայտնիներին
07.11.20 17:59
«Սերժ Թանկյանն իր բոլոր մեդիահարթակները նվիրել է Հայաստանի ապագայի համար պայքարին․․․ Չպետք է վախենալ ճշմարտությունն ասելուց»․ Սարիկ Անդրեասյանը՝ բազմամիլիոնանոց լսարան ունեցող հայ հայտնիներին

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից անկեղծորեն անհանգստանում է հայ ազգի համար։ Անդրեասյանը գրեթե ամեն օր անդրադառնում է հակամարտության թեմային։  Նա այսօր «System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից դիմել է բազմամիլիոնանոց բաժանորդներ ունեցող հայ հայտնիներին։ Նա գրել է․

«Թանկյանի եւ Անդրեասյանի միակ համատեղ լուսանկարը, մեզ լուսանկարել է Թոխատյանը։ Լավ եռյակ։ Այժմ կարեւորի մասին։ Սերժ Թանկյանը, լինելով համաշխարհային մակարդակի աստղ, իր մեդիահարթակները նվիրել է Հայաստանի ապագայի համար պայքարին։ Նա միշտ մեզ հետ է եղել եւ արդեն հստակ հասկանում եմ, որ միշտ էլ լինելու է։ Այդուհանդերձ, ավելի քիչ հայտնի չդարձավ, երկրպագուների լսարանը չկորցրեց եւ շարունակում է զարգանալ: Ես սա ասում եմ այն բանի համար, որ պետք չէ վախենալ ճշմարտությունն ասելուց, չպետք է վախենալ նրանց հետ լինել, ովքեր ձեր խոսքի եւ ձեր բարի գործերի կարիքն ունեն: Ես կցանկանայի դիմել բոլոր հայտնի հայերին։ Նրանցից շատերն ինձ բաժանորդագրված են, եւ շատերին էլ ես եմ բաժանորդագրված: Ընկերները, մի վախեցեք, որ ինչ-որ մեկը կարող է չեղյալ համարել ձեր համերգը կամ խոչընդոտներ առաջացնել ինչ-որ այլ ոլորտում։ Շատ ավելի սարսափելի է, եթե դուք ձեռք չեք սեղմում ի դեմս նրանց, ովքեր այդ ժամանակ այդքան շատ բան են անում իրենց հայրենիքի համար, ինչպես առաջնագծում, այնպես էլ մեդիա առաջնագծում։ Մի օր պատերազմը կավարտվի, եւ դուք պետք է նայեք հայելու մեջ, եւ հուսով եմ, որ դուք ինքներդ եք ցանկանում եք այդ հայելիներում արժանի մարդկանց տեսնել։ Շնորհակալություն! Հուսով եմ, որ բազմամիլիոնանոց բաժանորդներ ունեցող իմ հայ ընկերները հասկանում են ողջ պատասխանատվությունը»։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One