Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ռուսաստանը և Բելառուսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել
27.10.20 13:19
Ռուսաստանը և Բելառուսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել

Մոսկվայում այսօր Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստի մասնակիցները քննարկելու են «Արևմուտք-2021» համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու և ուժերի տարածաշրջանային խմբավորումների կիրառմանը վերաբերող հարցեր, գրում է eadaily.com կայքը։ 

«Հանդիպման մասնակիցները «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման և անցկացման հիմնական մոտեցումներին վերաբերող հարցեր են քննարկելու»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինը «որոշելու են մինչև 2025 թվականը տարածաշրջանային զիվորական խմբավորումների առաջնային առաջադրանքները»։ 

Բացի այդ, կողմերը քննարկելու են «տարածաշրջանային խմբավորումների համար տեղագրագիտական և նավիգացիոն ապահովման ոլորտում» համագործակցությանը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները կեղծելու փորձերին հակազդելու և դրա պատճառների հայտնաբերմանը վերաբերող հարցեր։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One