Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Բյուջեի վերանայման արդյունքում պարտքը կարող է ավելացվել մինչև ՀՆԱ-ի 67 %-ի չափով, այսինքն՝ վարկերը պետք է ներգրավվեն խիստ անհրաժեշտ դեպքերում. Արկադի Խաչատրյան (տեսանյութ)
27.10.20 12:26
Բյուջեի վերանայման արդյունքում պարտքը կարող է ավելացվել մինչև ՀՆԱ-ի 67 %-ի չափով, այսինքն՝ վարկերը պետք է ներգրավվեն խիստ անհրաժեշտ դեպքերում. Արկադի Խաչատրյան (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ միայն ինքն է հանձնաժողովում վերապահում ունեցել այս նախագծի հարցում:

«2017 թվականին որոշում է կայացվել այս ծրագիրը կասեցնելու համար՝ այն ոչ նպատակահարմար և հետգնման առումով խնդրահարույց համարելու հիմնավորմամբ, և պետական պարտքի վրա լրացուցիչ բեռ չավելացնելու նպատակով: Առաջարկ է եղել, որ այդ հարցին անդրադարձ լինի նոր տեխնիկական լուծումներ գտնելու, ծախսերը օպտիմալացնելու արդյունքում, որը կբերեր նրան, որ ծրագիրը հետգնման առումով արդյունավետ կդառնար»,-ասաց նա և նկատեց, որ այս պահին համաձայնագրի հիմնավորման մեջ նշված է, որ այն ներկայացվում է նախին համաձայնագրի տեխնիկական լուծումներով:

 

«Այս տարվա պետական բյուջեի վերանայված ցուցանիշների համաձայն՝ նախատեսվում է կառավարության պարտքը ավելացնել մինչև ՀՆԱ-ի 67 տոկոսը: Այսինքն` այս պահին վարկերը պետք է ներգրավվեն, ծախսերը իրականացվեն բացարձակապես ծայրահեղ արդյունավետ ծրագրերի գծով, որոնք խիստ անհրաժեշտ են: Ես կարծում եմ, որ այս համաձայնագրի երկարացումը այս խմբագրմամբ այս պահին նպատակահարմար չէ»,-ասաց նա:

Չնայած դրան՝ Արկադի Խաչատրյանը կարևորեց ծրագրում Դդմաշենում էլեկտրոցանցի վերակառուցման հարցը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One