Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Սերժ Թանկյանը Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել «Հիտլերի՝ Էրդողանի դեմ»
27.10.20 11:42
Սերժ Թանկյանը Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել «Հիտլերի՝ Էրդողանի դեմ»

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրվանից ակտիվորեն հետեւում է իրադարձություններին։ Երաժիշտը տարբեր հարթակներում տեղեկացնում է հակառակորդի գործողությունների մասին՝ կոշտ արձագանքելով դրանից։

Twitter-ում արված գրառմամբ Թանկյանը նշել է՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառեն Թուրքայի նկատմամբ։

«Հիտլերը՝ նկատի ունեմ Էրդողանը, ԱՄՆ-ին դրդում է պատժամիջոցներ կիրառել։ Իմ խորհուրդն է՝ քանի որ նա ու Ադրբեջանը 3 հրադադարների խախտմամբ վիրավորել են Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, երեքն էլ պետք է պատժամիջոցներ կիրառեն նրանց նկատմամբ»։


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One