Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց, որոնք համագործակցում են Ադրբեջանի շահերը պաշտպանող լոբբիստական ընկերության հետ (լուսանկարներ)
27.10.20 12:04
ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց, որոնք համագործակցում են Ադրբեջանի շահերը պաշտպանող լոբբիստական ընկերության հետ (լուսանկարներ)

ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացրել Walgreens, Comcast և Verizon ընկերությունների դիմաց՝ կոչ անելով դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբբիստական ընկերության հետ, որը մեծ գումաների դիմաց կոծկում է Բաքվի՝ Արցախում սանձազերծած պատերազմն ու ռազմական հանցագործությունները։ Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջը։

Պաստառներով և վանկարկումներով ցույցի մասնակիցները պահանջել են՝ «մասնակից չլինել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին» և կոչ արել մարդկանց բոյկոտել այդ ընկերությունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

 

ImageImageImage

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One