Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Գերմանիայի կառավարությունն անընդունելի է անվանել Էրդողանի վիրավորական արտահայտությունները Մակրոնի հասցեին
26.10.20 20:05
Գերմանիայի կառավարությունն անընդունելի է անվանել Էրդողանի վիրավորական արտահայտությունները Մակրոնի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական հայտարարությունները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի են, հատկապես Փարիզի արվարձանում ուսուցչի սպանության ֆոնին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

 

«Գերմանիայի կառավարությունը ստիպված է հաշվի առնել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները ֆրանսիացի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Դրանք անպատվաբեր արտահայտություններ են, որոնք բոլորովին անընդունելի են, հատկապես իսլամիստ մոլեռանդի կողմից ուսուցչի սպանության ֆոնին»,- ասել է Զայբերտը:

Կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ թուրք նախագահը քննադատել է անցյալ շաբաթ Բեռլինի մզկիթում գերմանական ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Զայբերտը շեշտել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները գործում են օրենսդրության համաձայն:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը, շաբաթ ելույթ ունենալով, հայտարարել է, որ Էմանուել Մակրոնը «հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի»: Թուրք նախագահի հայտարարություններից հետո Ֆրանսիան որոշում էր կայացրել խորհրդակցության համար հետ կանչել Անկարայում իր դեսպանին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One