Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Իրանը խոշոր մեխանիզացված միավորումներ է տեղափոխում Նախիջևանի հետ սահման
26.10.20 18:29
Իրանը խոշոր մեխանիզացված միավորումներ է տեղափոխում Նախիջևանի հետ սահման

Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում  Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։

Ինչպես տեղեկացնում է իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արևմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար:

«Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։


 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One