Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ղրղզստանի՝ քննչական մեկուսարանում գտնվող նախկին նախագահը հացադուլ է հայտարարել
26.10.20 17:59
Ղրղզստանի՝ քննչական մեկուսարանում գտնվող նախկին նախագահը հացադուլ է հայտարարել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևն իր ձերբակալման պայմանների հետ անհամաձայնության պատճառով հացադուլ է հայտարարել․ նախկին նախագահի փաստաբանի խոսքով՝  Ատամբաևին անսարք կոյուղով և խողովակներով քննչական մեկուսարանում են պահում, գրում է eadaily.com կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ատամբաևին տեղափոխել են մի սենյակ, որտեղ նախկինում մահապատժի դատապարտվածներին են պահել։ 

 

«Խցում նրանից առաջ ոչ մեկ չի եղել, դրանում միայն այսօր են ջեռուցում միացրել, կոյուղին չի աշխատում, խողովակներից ջուր է կաթում»,- նշել է փաստաբանը։ 

Հայտնի է, որ Ղրղզստանտը 2011-2017 թվականներին ղեկավարած նախկին նախագահին ձերբակալել են կաշառքի դիմաց քրեական հեղինակություն Ազիզ Բատուկարին ազատ արձակելու համար։ 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One