Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Պղնձի գինը նվազում է
26.10.20 14:58
Պղնձի գինը նվազում է

Պղինձի գինը երկուշաբթի նվազել է: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:

Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,56%-ով եւ կազմել մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց մինչեւ 3,1242 դոլար:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրը կայացած սակարկությունների արյդունքում մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0,79%-ով՝ կազմելով մինչեւ 6867,5 դոլար, ալյումինի գինը նվազել է 0,22%-ով եւ կազմել 1842,5 դոլար, ցինկի գինը՝ 0,78% եւ 2558,5 դոլար մեկ տոննայի դիմաց:

Պղինձը երկուշաբթի թեթեւակի էժանացել է դոլարի ամրապնդման պատճառով: Ամերիկյան արժույթի պահանջարկը պահպանվում է կորոնավիրուսի ռիսկերի հաշվին, քանի որ դոլարն ավանդաբար համարվում է ավելի հուսալի ակտիվ: Շատ երկրներում կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ է գրանցվում, ինչը մեծացնում է նոր կարանտինային սահմանափակումների ռիսկերը:

Պղնձի գինը պահպանվում է նաեւ դինամիկայի որոշ շտկման շնորհիվ՝ անցած շաբաթվա արդյունքներով 2%-ով պղնձի գնի աճից հետո:  

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One