Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Անընդունելի ենք համարում վարչապետի կողմից ընտրովի կուսակցությունների հետ հանդիպումը
23.10.20 12:48
Անընդունելի ենք համարում  վարչապետի կողմից ընտրովի կուսակցությունների հետ հանդիպումը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հոկտեմբերի 17-ի Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի հայտարարության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ. 

1․ Հայաստանի Հանրապետության 13 կուսակցությունների կողմից արված հայտարարության նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանն իրազեկված չենք եղել և բնականաբար չենք մասնակցել, այլապես կպնդեինք, որ այն իրավական առումով խոցելի ու անընդունելի է, և կառաջարկեինք ՀՀ Կառավարությանն իր հայեցողությամբ կուսակցությունների հայտարարության շրջանակներում ձևավորել բացառապես խարհրդակցական մարմին:

2․ Վստահ ենք, որ հայտարարություն ստորագրած կուսակցություններն առաջնորդվել են օգտակար լինելու մղումներով, իրավիճակի մտահոգությամբ և ճակատագրական որոշումների կայացման պատասխանատվությունը կիսելու պատրաստակամությամբ:

3․ Ներքոստորագրող կուսակցությունները մերժում են պառակտողականությունը և կարևորում են առկա գոյամարտին դիմագրավող և հաղթանակին սատա-րող ազգային միասնությունը: 

4․ Կասկածից վեր է, որ ՀՀ Կառավարությունը և իշխող քաղաքական ուժը հաշվետու են լինելու հայության առջև իրենց կատարած և թերացած աշխատանքների ու դրանով պայմանավորված արդյունքների համար։

5․ Անընդունելի ենք համարում նաև ՀՀ Վարչապետի կողմից արտախորհրդարանական իր կողմից ԸՆՏՐՈՎԻ ուժերի (կուսակցությունների) հետ հանդիպումը, և պահանջում ենք հանդիպում 1990-ականներից ձևավորված ու մշտապես ակտիվ ներքոստորագրող կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ:

«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն»
Նախագահ՝ Գևորգ Հովսեփյան

«Հայք» (հայկազուններ) կուսակցություն
Խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն»
Նախագահ՝ Սոս Գիմիշյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One