Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը». Քիմ Քարդաշյան
22.10.20 09:09
«ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը». Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Արցախյան պատերազմի առաջին օրերից հետեւում է իրավիճակին՝ կարեկցելով Արցախին եւ Հայաստանին։ Իր 40-ամյակը հայտնի աստղը նշել է հոկտեմբերի 21-ին եւ իր ծննդյան օրը, բառացիորեն հենց նոր, նա կիսվել է հրաշալի լուրով։

«Ծննդյան լավագույն նվերը», - իր Instagram-ի Stories բաժնում գրել է նա։

- Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց եւ Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների համատեքստում։ Շնորհակալություն Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեին (ANCA) եւ UCLA գրադարանին՝ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար: Այս դժվարին ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել պատերազմից տուժած տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար։ Մենք միասնական գլոբալ հայ ազգ ենք»։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One