Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է Թուրքիային զերծ մնալ С-400 համակարգերի կիրառումից
18.10.20 00:15
ՆԱՏՕ-ն նախազգուշացրել է Թուրքիային զերծ մնալ С-400 համակարգերի կիրառումից

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունից մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի արձակմամբ:

 

«Այդ համակարգը կարող է սպառնալիք ներկայացնել դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների հետ հարաբերությունների վրա»,-  DW.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կարևոր է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս դաշնակիցների հետ միասին այլընտրանքային եղանակներ փնտրի:  

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ փորձարկել են С-400 համակարգերը սևծովյան Սինոփ քաղաքի շրջանում:

 

Հիշեցնենք, որ Վաշինգտոնն այսօր ավելի վաղ Թուրքիային նախազգուշացրել է ի հեճուկս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի Ռուսաստանից ձեռք բերված С-400 հակահրթիռային համակարգերի փորձարկման հարցով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One