Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից
17.10.20 22:05
CBS լրատվամիջոցի տնօրենն աշխատակիցների ատելության խոսքի համար ներողություն է խնդրել հայերից

Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից այն բանի համար, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:

CBS-ի տնօրենը նամակ է հղել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Արմեն Բայբուրդյանին` ներողություն խնդրելով ընկերության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում Չիքսը նշել է, որ ընկերության շենքի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների կազմակերպած ցույցի ժամանակ լրատվամիջոցի աշխատակիցներից երկուսն ատելություն պարունակող արտահայտություններ են հնչեցրել հայ ցուցարարների հասցեին: Ընկերության ղեկավարությունը տեղեկացրել է, որ այդ աշխատողների գործունեությունը դադարեցվել է՝ նշելով, որ նախկին աշխատակիցների և CBS-ի արժեքները չեն համապատասխանում միմյանց:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One