Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ԳԴՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել է Թուրքիա այցից Միջերկրականում նրա գործողությունների պատճառով
17.10.20 21:36
ԳԴՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել է Թուրքիա այցից Միջերկրականում նրա գործողությունների պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտնել է, որ հրաժարվել է ընթացիկ շաբաթում Թուրքիա այցից Արեւելյան Միջերկրականում Անկարայի գործողությունների լույսով: «Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել էինք»,- հոկտեմբերի 17-ին ասել է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում:

«Այդ պատճառով ես ընթացիկ շաբաթում ձեռնպահ մնացի Ակարա պլանավորված այցից»,- հայտնել է նա: Հունաստանը եւ Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր է կնքել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծաղաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել Է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, եւ սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք:

 

Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստության վիճակի է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները: Սեպտեմբերի 13-ին նավը վերադարձել է Թուրքիայի Անթալիա նավահանգիստ՝ պլանային տեխնիկական զննության համար, սակայն Թուրքիան հայտարարել է, թե Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզությունը կշարունակվի: Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին Oruc Reis նավը վերստին ծով է դուրս եկել Անթալիայի նավահանգստից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One