Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Դուք կրկին լռում եք, երբ սպանում են խաղաղ բնակիչներին…». Լիա Զախարյան
15.10.20 23:38
«Դուք կրկին լռում եք, երբ սպանում են խաղաղ բնակիչներին…». Լիա Զախարյան

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր գրառում է արել։ Նա կոչ է արել դադարեցնել ահաբեկչությունն ու եւ ադրբեջանական ագրեսիան։

«Դուք ամեն ինչ տեսնում եք, բայց ոչ մի բառ չեք ասում։

Դուք ամեն ինչ լսում եք, բայց ոչ մի բառ չեք ասում։

Դուք ամեն օր խոսում եք, բայց Արցախի մասին ոչ մի բառ չեք ասում:

Դուք նախընտրել եք աչք ու ականջ փակել, որ Ձեզ բան չհարցնեն, ու Դուք բառ չասեք:

Սեպտեմբերի 27-ին Բաքուն նոր էսկալացիայի գնաց՝ արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով լայնամասշտաբ հարձակման անցնելով։

Միջազգային բոլոր բարձր ատյանները գիտեն, թե այս նոր բախումներն ովքեր եւ ինչպես են կազմակերպել։

Եվ աշխարհի հզորներ, դուք կրկին լռում եք, երբ սպանում են խաղաղ բնակչությանը։
Լռում եք, երբ ոչնչացնում են քրիստոնեական եկեղեցիները։ Լռում եք, երբ փորձում են իրականացնել հայերի 2-րդ ցեղասպանությունը»,- գրել է նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One