Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«Իմ վերեւի հարկում ապրել է Հերոս… սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է՝ արտասովոր էին...». Նազենի Հովհաննիսյան
15.10.20 17:14
«Իմ վերեւի հարկում ապրել է Հերոս… սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է՝ արտասովոր էին...». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել` նշելով, որ զուգահեռ իրականությունում ենք ապրում։

«Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ.. .հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում... լարված ու կենտրոնացած: Պատերազմ է:

Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ... պատանիներ` իրար գլխի հավաքված...ընկերոջն են գտել... հերոսացած:

Իմ վերեւի հարկում ապրել է Հերոս: Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս` նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը... վշտից քանդված ու լռած... Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից էլ՛ ավելի զսպված` հայրը:

իսկ մարդիկ հոսում էին... իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը... ասես ներումն հայցելով...

Ես էլ... միայն կարողացա ասել կներես: Ցավակցում եմ: Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած: Էլ չի բաժանվում... ցավամեջ

Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված, թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր Երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս: Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է՝ արտասովոր էին... Կներես, եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել...

Հիմա պիտի մեր ապրելով ու կյանքով պաշտպանենք ձեր արածը, ձեր չապրածն ու ձեր ծնողների անփարատ ցավն ամոքենք Ապրելով: Սամվելը. ծնվեց, ապրեց, երազեց... օգոստոսի 3- ին մկրտվեց, օգոստոսին զորակոչվեց... Հերոսացավ: Հոգեհանգստի սրահում ծաղկի ու խունկի բույր էր: Այս պատերազմում հերոսացածները խնկաբույր են: Լույս են: Լույսը միշտ է հաղթում»,- գրել է նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One