Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ընդլայնվել է պետության աջակցությամբ օտարերկրյա հաստատություններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը․ ԿԳՄՍՆ
23.09.20 11:40
Ընդլայնվել է պետության աջակցությամբ օտարերկրյա հաստատություններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը․ ԿԳՄՍՆ

Այն արդեն 2020–21 ուս. տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի , Բուխարեստի , Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա , Զալցբուրգի , Կահիրեի, Արգենտինայի Քենեդի համալսարանները, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանը և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

Այն արդեն 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Կահիրեի (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանները, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանը և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումն հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։

 

Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի և հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնել հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնել միջազգային հեռաքրքրությունը մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչպես նաև տեղի հայ համայնքներում նպաստել հայկական արժեքների պահպանմանը:

Դասավանդումն իրականացվում է հիմնականում տեղի հայագիտական ոլորտի կադրերի կողմից, երբեմն նաև Հայաստանից գործուղված մասնագետի միջոցով (Բուխարեստի համալսարան):

Հաստատություններում հայերենի իրավական կարգավիճակը տարբեր է. Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայերենը դասավանդվում է 3 ուսումնական տարի՝ լեզվաբանների համար։ Բուխարեստում այն ընտրովի առարկա է։ Պրահայում և Զալցբուրգում դասավանդվում են նաև այլ հայագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Հայ քրիստոնեության պատմություն, Հայ գրականություն և այլն։

2020 թ․ առաջին անգամ ֆինանսավորվել են հետազոտական աշխատանքներ, որի նպատակով հուշագիր է ստորագրվել Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուի և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ:

Հարկ է նշել, որ ԿԳՄՍՆ–ն հետևողական աշխատանքներ է տանում արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One