Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 22 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Ամերիկյան ինդեքսներն աճել են
23.09.20 13:59
Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաների սեպտեմբերի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

 

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 27288.18 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 3315.57 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.71%-ով և կազմել 10963.64 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One