Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 30 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն
21.09.20 20:46
Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի (օնլայն) չեմպիոն։

«Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում եւ արեւոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լեւոն Արոնյանը Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար (վերեւում

Լեւոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ ոքի։ Առաջնությունում անցկացվել է 7 տուր։ «Բադեն-Բադենը» բոլոր տուրերում հաղթանակ է տարել։

Թիմի կազմում հանդես են եկել նաեւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Էթյեն Բաքրոն, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, անգլիացի Մայքլ Ադամսը, Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը։

«Բադեն-Բադենը» 15 տարում 14-րդ անգամ է դառնում ուժեղագույնը Գերմանիայի ակումբային առաջնությունում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One